Մամուլ

Երբ հնարավոր եղավ ավարտել ԵՊՀ-ն, դիպլոմ ստանալ և անգրագետ մնալ. Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ ԵՊՀ-ն կուսակցականացվում էր ու դառնում մեկ կուսակցության շահերի սպասարկու,

Երբ ԵՊՀ-ում դասախոսների պայմանագրեր չէին երկարացնում՝ քաղաքական հայացքների համար ու դասախոսները վախենում էին ձայն հանել

Երբ ուսանողական ինքնակազմակերպման մարմինները դառնում էին ՀՀԿ երիտթևի բջիջ

Երբ ԵՊՀ ն ներգրավվում էր ընտրակեղծիքների պրոցեսի մեջ

Երբ ԵՊՀ-ն իր սուղ միջոցներից հսկայական գումարներ էր փոխանցում նախկին երիտասարդ Կարեն Ավագյանի հիմնադրամին ,որ ծառայում էր երիտասարդական դաշտը հհկականացնելուն

Երբ հնարավոր եղավ ավարտել ԵՊՀ ն, դիպլոմ ստանալ և անգրագետ մնալ

Երբ ԵՊՀ կրթության որակը հավասարվեց վճարը մուծելուն

ԵՐԲ դասախոսը իր գիրքը վաճառում էր ուսանողներին ,իսկ հետո լսարանում թելադրում էր գրքի պարունակությունը

Երբ գրագողությունը և արտագրությունը սկսեցին դիմադրության չհանդիպել

Երբ փողով ու ծանոթով քննություն ստանալը դարձան սովորական բան

Էս ԵՊՀ-ի համար մտահոգները միգուցե իշխանության հետևից չէին տեսնում էս խնդիրները»։

Կիսվեք էջում