Մամուլ

Դավիթ Տոնոյանը այցելել է վիրավորում ստացած զինծառայողին

Ինչպես տեղեկացանք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Արգիշտի Սեփխանյանին։

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։

Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։

Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի։

Նախարարի հետ խոսելիս Արգիշտին նշեց, որ չի պատրաստվում երկար պառկել, քանի որ. «Իր պոստերին տիրություն անել է պետք»։

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, այնուհետև վիրահատել:

Նրա վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:

Կիսվեք էջում