Շոու-բիզնես

«Դահլիճի առաջին շարքում նստած մի կին ասել է՝ տղաս, ի՞նչ կլինի, էլ մի երգի, ահավոր է»․ Հուզիչ պատմություն Ազնավուրի մասին

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամբողջ ֆեյսն արցունք է: Հա, ի՞նչ: Մարդը ապրել է 94 տարի, արարել է, դժվար օրեր է ունեցել, համառել է, ասել են՝ չես կարող երգել, ձայնդ բանի նման չէ, բայց ինքը երգել է ու մինչև վերջ էլ երգեց: Կարելի է ասել՝ բեմի վրա հանգավ: Հանգչելով էլ լույս է տալիս: Ու միշտ լույս է տալու: Մարդը․․․

Իր պատմածներից մի դրվագ վերապատմեմ: Երիտասարդ տարիներին, երբ սկսնակ էր, դահլիճում երգելիս է լինում, նկատում է, որ առաջին շարքում նստած մի կին արցունքներն է սրբում: Ասում է՝ ես էլ մտածեցի, որ լավ եմ երգում և ավելի ոգևորված շարունակեցի, մեկ էլ լսեմ, որ այս կինը արցունքների միջից ասում է՝ տղաս, ի՞նչ կլինի, էլ մի երգի, ահավոր է: Սա Շառլի պատմածն է:

Պիաֆն է եղել այն մարդը, որն իրեն վստահեցրել է, որ կարող է երգել, իսկ ինքը Պիաֆի փրկիչն է եղել, հաճախ է հետևել. որ Պիաֆը քիչ խմի: Շառլը համառ է եղել, և իր համառության շնորհիվ էլ դարձել է այն, ինչ դարձել է: Նա մեʹծ աշխատասեր էր, մեʹծ սիրող, մեʹծ երգիչ, մեʹծ ստեղծող…

Ուրեմն՝ մի լացեք, ոչ էլ լացկան լայքեր դրեք: Սրտիկներ շաղ տվեք Շառլի համար, երգեր դրեք, երգեք իր հետ, խմեք իր կենացը, բայց մի լացեք:

Հ.Գ. Իսկ ես Փարիզից հենց նոր հետ եկա: Լավ էր այնտեղ: Նրանք ավելի են սիրում Շառլին: Նրանք երգում են Նրա հետ: Շառլը նրանց մեջ է»:

Կիսվեք էջում