Մամուլ

Արցախում 10-ամյա երեխա է սպանվել. ձերբակալվածը նրա հարազատ եղբայրն է

Արցախում ապրիլի 12-ին 10-ամյա երեխա է սպանվել։ Այս մասին ասվում է Արցախի ոստիկանության պաշտոնական կայքում։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում։ Սպանվածը  Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն էէ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում  ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ.ծնված Ս.Գ-ն։

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել նյութով