Մամուլ

«Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել». Սամվել Բաբայան

«Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել։ Մարտի 1-ին եղել է 10 սպանություն, մեզ պետք է իմանալ՝ ո՞վ է հրահանգ տվել, ո՞վ է կատարել: Կա՞ որեւիցե բան, որ բացահայտվել է այդ մասով, չկա: Ո՞վ է հրաման տվել, որ ժողովրդի վրա կրակեն, չի երեւում: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից եք խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ, ուզում եմ հասկանալ: Մինչեւ դա չլինի, ես մնացածը համարում եմ ձեւական ու վերջ։

Ընտրություն էր եղել այդ ժամանակ, Քոչարյանը իշխանությունը հանձնելու փուլում էր, 10 օր էլ անցել էր։ Քննություն է գնում, ես հո՞ չեմ ուղղորդում, ասեմ՝ գնացեք, սրան քննեք։

Որպես քաղաքացի ինձ հետաքրքրում է, թե ով է սպանել 10 հոգուն։ Քննչական խումբը հայտարարում է՝ էս մարդը գործ չունի, կապ չունի, բա որ կապ չունի, ինչու եք դատում, ասում են սահմանադրական կարգն է տապալել։ Գործը դատարանում քննվում է, կբացահայտվի, կնայենք։

Նոր նախագահ էր ընտրված, Սահմանադրական դատարանում քննվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը։ Այդտեղ Քոչարյանի շահը ո՞րն էր: Լավ, աջակցում էր Սերժ Սարգսյանին, բայց եթե նկատում եք, ամբողջ քննությունը որ գնում է, բոլորը խոսում են կառավարության շենքից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26 են կանչել, բոլորը կառավարության շենքից են խոսում, իսկ այնտեղ ո՞վ էր նստած:

Վերցրեք քննությունը, նայեք, մեկը չկա, որ ասի՝ Բաղրամյան 26 ինձ հրավիրեցին՝ այս հարցի շուրջ։ Ես չեմ ուզում անւններ տալ։ Քոչարյանը կառավարության շենքում նստած չի եղել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Կիսվել նյութով