Մամուլ

Արցախից տեղահանված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է Աֆրիկա

Արցախից տեղահանված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է Աֆրիկա

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է, որ 2022-ի դեկտեմբերի 4-ին, Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկված և Հայաստան տեղափոխված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։

Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկեց և Հայաստան տեղափոխեց Ռուբեն անունով առյուծին։ Իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։

Այսօր նշելով առյուծների համաշխարհային օրը՝ ուրախ ենք տեղեկացնելու, որ նա վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։

Առաջին անգամ, նրա մռնչյունները արձագանք կստանան հարազատ միջավայրում։ Սա կարևոր և նշանակալի իրադարձություն է։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Animal Defenders International-ին այս միջոցառման մասնակիցը լինելու և առյուծին իր բնական միջավայր ապահով վերադարձը կազմակերպելու համար։

Կիսվեք էջում