Անմահական համեղ և փափուկ կոտլետներ պատրաստված կաթով
Անմահական համեղ և փափուկ կոտլետներ պատրաստված կաթով:
Բաղադրամասեր
Հավի աղացած միս – 500 գ, խաշած ձուն – 2 հատ, հաց – 2-3 կտոր, սոխ – 1 հատ, մագադանոս, կաթ – 200 մլ, կարագ – 20 գ, ալյուր – 1/2 բաժակ, կերած պանիր – 100 գ, աղ, սև պղպեղ` ըստ չաշակի, սոդա` դանակի ծայրով։
Կոտլետներ պատրաստման եղանակը
Թրջել հացը 100 մլ կաթի մեջ: Մսաղացով անցկացնել սոխը և հացն այն կաթի հետ, որի մեջ այն դրված էր: Ավելացնել զանգվածն ալացած մսին, աղ և պղպեղ ցանել և լավ խառնել:
Պատրաստել միջուկը
Խաշած ձուն, պանիրը և պինդ կարագը քերել, ավելացնել մանրացրած կանաչին, խառնել: Մի փոքր ֆարշ վերցնել, տալ նրան բլիթի տեսք, կենտրոնում մի փոքր միջուկ դնել:
Եզրերն ամրացնել, տալ կոտլետի ձև: Ձուն հարել 100 մլ կաթի հետ, ավելացնել ալյուր, սոդա, մի փոքր աղ և պղպեղ ցանել: Թաթախել կոտլետները ձվային զանգվածի մեջ և տապակել թավայում տաք բուսայուղում:
Օգտակար խորհուրդներ և տարբերակներ
Այս կոտլետների ամենամեծ առանձնահատկությունը պանրով ու ձվով միջուկն է, որը եփելիս հալվում է և հաղորդում հյութալի, կրեմային կենտրոն։ Հացը կաթի մեջ թրջելը կարևոր դեր ունի՝ այն ապահովում է կոտլետների փափկությունն ու հյութալիությունը։
Հավի աղացած մսի փոխարեն կարող եք օգտագործել նաև հնդկահավի կամ տավարի աղացած միս՝ կախված ձեր նախասիրություններից։ Կոտլետները տապակելիս օգտագործեք չափավոր կրակ, որպեսզի դրանք հավասարաչափ եփվեն և միջուկը լավ հալվի՝ առանց դրսի կեղևի այրվելու։


