Աշխարհ

«Այս տարի կլինի Հայաստանի վերջին շանսը». Ալիև

«Այս տարի կլինի Հայաստանի վերջին շանսը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայացած ասուլիսում հայտարարել է, թե ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։

«Ինչի՞ է սպասում Հայաստանը. հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է Ալիևը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։

«Ես պարզապես ստիպված եմ մեկ անգամ ևս ասել, որ այս տարին լինելու է վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»,- ասել է նա:

Կիսվեք էջում