ՄամուլՇոու-բիզնես

«Ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»․ Նոնա Սարգսյան

«Ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»․ Նոնա Սարգսյան

Վազգեն Սարգսյանի եղբոր աղջիկը՝ Նոնա Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լիլիթ Կարապետյանի գրառմանը։

«Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները, զգացմունքները և սերը՝ ուզում եմ ասեմ, որ պահեք ձեր երազանքները ձեր ներսում… երազելը վատ բան չի….ինչ վերաբերում ա Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան հաշվին։

Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։ Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի մահվանից հետո շաբաթական 10 անգամ լսել ենք, ու բոլորը երազանքների ժանրից էր…

Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր ու էդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք և 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ ու միայն ուրախ կլիներ։

Ու վերջում ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»:

Կիսվեք էջում