Ամենահամեղ և փափուկ Միկադոյի պատրաստման եղանակը (Տեսանյութ)
Ամենահամեղ և փափուկ Միկադոյի պատրաստման եղանակը
Միկադոն պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են
200 գ․ թթվասեր
200 գ․ շաքարավազ
200 գ․ կարագ
2 ճ/գ կակաո
1/5 թ/գ սոդա
4 հատ ձու
2 տուփ խտացրած կաթ
500 գ․ ալյուր
Շոկոլադ։
Միկադոյի պատրաստման եղանակ
100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թ/գ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Բաժանել գնդերի: Թխել առանձին-առանձին:
Կրեմը պատրաստելու համար հարկավոր է
2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել:
400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել: Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:
Մանրամասները՝ ատորև տեսանյութում
Օգտակար խորհուրդներ և տարբերակներ
Միկադոն շատ սիրված տորթատեսակ է հայկական տների սեղանների վրա՝ շնորհիվ իր հարուստ, կակաոյով հագեցած խմորի և կրեմային, թեթևակի թթվաշ միջուկի։ Այս համադրությունը տորթին հաղորդում է հավասարակշռված, ոչ չափազանց քաղցր համ։
Խմորը գլորելիս կարևոր է պահպանել հավասար հաստություն բոլոր շերտերի համար, որպեսզի տորթը ստացվի հավասարաչափ և գեղեցիկ տեսքով։ Թխելուց հետո շերտերը հավասարեցնելիս մնացած փշրանքները մի՛ նետեք, քանի որ դրանցով է ավանդաբար զարդարվում տորթի արտաքին մասը։
Պատրաստի Միկադոն ամենահամեղն է դառնում մեկ գիշեր սառնարանում հանգստանալուց հետո, երբ շերտերը լավ ներծծվում են կրեմով։ Մնացորդ տորթը կարելի է պահել սառնարանում մինչև 4-5 օր՝ հերմետիկ փակվող տարայի մեջ։


