Շոու-բիզնես

Ահա թե ինչպես է փոխվել Դիանա Գրիգորյանի դուստրը․ նա արդեն համալսարանի շրջանավարտ է

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը օրերս հուզիչ հրապարակում է արել՝ ներկայացնելով դստեր նոր լուսանկարները։

Պարզվում է՝ նա արդեն ավարտել է համալսարանը՝ կյանքի կարևոր ու հիշարժան փուլ թողնելով հետևում։

diana grigoryani dustr 1

Դիանա Գրիգորյանը լուսանկարներին կից կիսվել է նաև հուզիչ խոսքերով՝ արտահայտելով մայրական հպարտությունն ու երջանկությունը։

«Մինչ փորձում ենք որսալ երջանկությունն ու անուն տալ նրան, այն աննկատ անցնում է մեր կողքով։

Թող տարօրինակ չհնչի, բայց երջանկությունն իսկապես անանուն է…

diana grigoryani dustr 2

Այսօր, կանգնած իմ երջանկության գագաթնակետին, շնորհակալություն եմ հայտնում Բարձրյալին՝ որպես ծնող այսքան մեծ պարգև ստանալու համար։ Ես հպարտ եմ, որ քո մայրն եմ…»,- գրել է նա։

Հրապարակումն անմիջապես ջերմ արձագանք է ստացել հետևորդների կողմից, որոնք շնորհավորել են Դիանա Գրիգորյանի դստերը՝ նոր հաջողության և կյանքի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ։

Կիսվեք ձեր էջում