«Մինուսները պլյուսներով բալանսավորում եմ». Ռոզա Դավթյանը դարձավ 25 տարեկան
Դերասանուհի Ռոզա Դավթյանն այսօր նշում է իր կյանքի կարևոր ու հիշարժան տարեդարձը՝ դառնալով 25 տարեկան։
Տոնական օրվա առթիվ նա սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է նոր, նրբաճաշակ ու տոնական ֆոտոշարք՝ ներկայանալով էլեգանտ կերպարով։
Լուսանկարներին կից դերասանուհին կատարել է անկեղծ ու ինքնատիպ գրառում՝ ամփոփելով կյանքի ներկայիս փուլն ու իր ներքին «բալանսը», ինչը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում. «Շատ չի) Քիչ էլ չի ․․․ վատ էլ չի… Ընտանիք, անտանելի սիրելի աշխատանք, դուք, մինուսներ էլ կան, բայց մինուսները պլյուսներով բալանսավորում եմ»,- նշել է հոբելյարը։
25-ամյա դերասանուհին արդեն հասցրել է գրանցել բավականին լուրջ հաջողություններ։
Բացի ամուր ընտանեկան միջավայրից, նա ճանաչում ու սեր է վայելում հեռուստատեսային տարբեր նախագծերում և սերիալներում մարմնավորած դերերի շնորհիվ։
Ինչպես ինքն է նշում, «անտանելի սիրելի աշխատանքը» նրա կյանքի գլխավոր շարժիչ ուժերից մեկն է։
Հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոզա Դավթյանի ինստագրամյան էջը լցվել է հարյուրավոր ջերմ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։



