Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը (Ֆոտո)

«Ազադլըխ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանը հրթիռակոծել է Գանձակը:

«Գանձակի վրա հրթիռ է ընկել: Զաքիր Հասանովը 5 օր առաջ լուրջ հաջողության է հասել:

Հավաստի աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն` 5 օր առաջ Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա:

Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին»,- նշում է Ադրբեջանից Ֆրանսիա արտագաղթած Զահիդը:

Ըստ տեղեկության հրթիռը չի պայթել, զոհեր չկան, սակայն խոցվել է տներից մեկը: Ադրբեջանական կողմը ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը, սակայն արդեն տարածվել են տան և հրթիռի լուսանկարները:

Ադրբեջանը հրթիռակոծել է
Ադրբեջանը հրթիռակոծել է