Մամուլ

«Ryanair»-ը հրաժարվում է փոխհատուցել Միլան-Երեւան չվերթի ուղեւորների վնասը․ «Passenger.am»

«Ryanair»-ը հրաժարվում է փոխհատուցել Միլան-Երեւան չվերթի ուղեւորների վնասը

Այս մասին այսօր՝ «Passenger.am»-ի հիմնադրման տարելիցի օրը հայտարարել է ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Վաներ Հարությունյանը՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել երկարատեւ գործընթացի։

«Մեզ դիմել են այդ չվերթի մի քանի տասնյակ ուղեւորներ, եւ մեր ընկերությունն արել է ամեն ինչ նրանց օգնելու համար։ Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ Միլանի օդանավակայանի եւ Իտալիայի ավիացիոն իշխանությունների հետ»,-նշել նա։

Նրա խոսքով՝ անգամ եթե այս կամ այն միջադեպը տեղի է ունենում ավիաընկերության մեղքով, այն պետք է ամեն ինչ անի, որպեսզի ուղեւորները հասնեն նշանակետին։

«Դա ընդունված պրակտիկա է զարգացած երկրներում»,-պարզաբանել է Վաներ Հարությունյանը։

Կիսվել նյութով