Ազատ խոսք

Քոչարյան չես դառնա…Սպասի հեսա գա, նորից քեզ մաստեր կլաս ցույց կտա. Արա Վարդանյան

Քոչարյան չես դառնա…Սպասի հեսա գա, նորից քեզ մաստեր կլաս ցույց կտա. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ես իհարկե հասկանում եմ երբ մարդու կուռքը Նախագահ Քոչարյանն է լինում, նույնիսկ ողջունում եմ երբ նա ամեն ինչում փորձում է նմանվել։

Բայց դե չի ստացվում էլի, հո զոռով չի՞։ Շինարարական բումի տեղը անցած տարի ստացանք շինարարության համար նախատեսված բյուջեի մոտ 65 տոկոս թերակատարում։

Ասեցիք, որ բոլոր դասատուների աշխատավարձը բարձրացնում եք, բայց չարիք։ Փոխանակ մտածեք, թե ոնց մարդկանց կյանքը բարելավեք, դնում եք օտար ավիաընկերությանը փող եք տալի, որ մեզ Հայաստանից Հռոմ էժան գնով տանի։

Կարայիք չէ՞ այդ փողը օրինակ Արցախի հյուրանոցներին տայիք և խրախուսեիք, որ ժողովուրդը գնա Արցախ։ Բայց դե ում ինչ եմ ասում։ Ձեր համար պետությունը սկսվում և վերջանում է պադավատով և պարգևավճարով։

Չէ, Քոչարյան չես դառնա…Սպասի հեսա գա, նորից քեզ մաստեր կլաս ցույց կտա»։

Կիսվել նյութով