ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց իր և Ալիևի հանդիպումից

Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց իր և Ալիևի հանդիպումից

Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, որոշ մանրամասներ է երկայացրել։

«Հանդիպումից անմիջապես հետո ասացի, որ հանդիպումը գնահատում եմ դրական, և շատ կարևոր է այդ հանդիպումներին հետևյալ կերպ վերաբերվել`հանդիպման արդյունքներով պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների։

Տրամաբանությունը պետք է այդպիսին լինի, եթե մենք ուզում ենք իսկապես հասնել հարցի կարգավորման։ Սա այն նոր մոտեցումն է, որ մենք բերում ենք բանակցային գործընթաց»,– ասաց վարչապետը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը՝ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյաի հետ, և Ալիևը՝ Էլմար Մամեդյարովի հետ, հանդիպել են մարտի 29-ին՝ Վիեննայում։

Հանդիպմանը ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կրկին Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում ունեցած հանդիպման մասին:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 1. April 2019
Կիսվել նյութով