Հանդիպումը կայացավ. ինչ է խոստացել Փաշինյանն օպերայի թատրոնի աշխատակիցներին

Հանդիպումը կայացավ. ինչ է խոստացել Փաշինյանն օպերայի թատրոնի աշխատակիցներին

Դիրիժոր Հարություն Արզումանյանը լրագրոցների հետ զրույցում ասեց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վարչապետը վստահեցրեց՝ ներկա պահին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն դրսից չի նշանակվի։

Արզումանյանը նշեց, որ Փաշինյանը խոստացել է՝ եթե Օրբելյանի` աշխատանքից ազատման համար ներկայացված փաստարկներից որևէ մեկը կեղծ լինի, ներկայացնողն անմիջապես կպատժվի և կազատվի աշխատանքից։

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։

Թատրոնի աշխատակիցներն այսօր առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և ուզում էին նամակ հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Թատրոնի տնօրենն ու կոլեկտիվը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին, ինչպես նաև պահանջում են վերջինիս հրաժարականը

Մանրամասները՝ տեսանյութում․