Մամուլ

BMW-ն Խանջյան փողոցում բախվել է ավտոբուսին․ կա վիրավոր

BMW-ն Խանջյան փողոցում բախվել է ավտոբուսին․ կա վիրավոր

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի (վարորդ՝ Ռ․ Գ․) ավտոմեքենան և «МAN» մակնիշի (վարորդ՝ Մ․ Ս․) ավտոբուսը։

bmw vtar

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան։

bmw avtobus vtar
Կիսվել էջում