Մամուլ

Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը․ Անահիտ Ավանեսյան

Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ամանորը և բարեմաղթանք հղել հայ ազգին։

«Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է:

Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար:

Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:

Սիրելի` հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ: Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:

Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը:

Սիրով` ձեր Անահիտ Ավանեսյան»:

Կիսվել էջում