Մամուլ

Երևանում դատապարտյալը բանտ տեղափոխելու ճանապարհին բացել է ավտոմեքենայի դուռն ու փորձել է դիմել փախուստի

Երևանում դատապարտյալը բանտ տեղափոխելու ճանապարհին բացել է ավտոմեքենայի դուռն ու փորձել է դիմել փախուստի

Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 44-506 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։

Այդ օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոցից»՝ ժողովրդին հայտնի «Ցեբեից», Նուբարաշենի բանտ տեղափոխելու ճանապարհին Տիտոգրադյան փողոցի 14 հասցեի դիմաց դատապարտյալ Ռոմեն Հովհաննիսյանը հրել է կրտսեր մասնագետին, բացել ավտոմեքենայի դուռը ու փորձել է դիմել փախուստի, սակայն այն կանխվել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում