«Մամ, մինչև չհաղթենք չեմ գալու… ». Արթուր Վանեցյանի որդին առաջնագծում է
«Մամ, մինչև չհաղթենք չեմ գալու… ». Արթուր Վանեցյանի որդին առաջնագծում է
«Հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը հրապարակել է որդու՝ Արտյոմի լուսանկարը՝ կից գրելով․
«Մամ, մինչև չհաղթենք չեմ գալու…
Հ.Գ. Շուտ Հաղթեք ու գաք»։
Նշենք, որ «Հայրենիք» զորախումբը՝ բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը, այս մասին հայտնել էին «Հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
«Թշնամու դեմ մարտերի ընթացքում զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն․ բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Շարունակելու ենք մեզ պարտադրված այս պատերազմը, որի հաղթական ելքն ապահովելու համար որևէ զիջում չի լինելու, չենք ընկրկելու, չենք հուսահատվելու։
Պայքարելու ենք մինչև հաղթանակ»։