Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, հանգամանորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր:
Նշվում է, որ հեռախոսազրույցները կայացել են նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին՝ համապատասխանաբար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:
Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: