Բոլոր այն մարդկանց, որոնք դեմ են դպրոցականներին դիմակ կրելու պարտադրանքին, ես մի հարց ունեմ. Նարեկ Սարգսյան
Բոլոր այն մարդկանց, որոնք դեմ են դպրոցականներին դիմակ կրելու պարտադրանքին, ես մի հարց ունեմ. Նարեկ Սարգսյան
Նարեկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բոլոր այն մարդկանց, որոնք դեմ են դպրոցականներին դիմակ կրելու պարտադրանքին, ես մի հարց ունեմ։ Եթե իշխանությունը լսի ձեզ և վերացնի դիմակի պարտադրանքը, ու եթե դրա արդյունքում կորոնավիրուսը կրկին տարածվի ու մարդիկ մահանան, դուք էդ մահերը պատասխանատվությունը կստանձնե՞ք։ Չէ, չեք ստանձնի։
Լավ ուրիշ հարց տամ։ Եթե իշխանությունը ձեզ լսի և կորոնավիրուսը տարածվի, դուք ձեր ողջ գույքով ու բանկային հաշիվներով կապահովագրե՞ք էդ հիվանդների բուժումը, արհեստական օդափոխման սարքերը և այլն… Չէ, դա էլ չեք անի։
Լավ, վերջին հարցս։ Եթե հանկարծ ձեր պահանջի արդյունքում կորոնավիրուսը տարածվի և հազարավոր նոր մարդիկ վարակվեն, դուք գոնե 1000 դրամ ձեր սեփական գրպանից կվճարե՞ք՝ ձեր տված վնասի համար։ Չէ՛ դա էլ չեք անի։ Դուք պահանջում եք բաներ՝ առանց կրելու ձեր պահանջի հետևանքների պատասխանտվությունը։ Դուք 100 տոկոսով անպատասխանատու մարդիկ եք։ Դա հանրապետության քաղաքացուն վայել պահվածք չի»։