Մամուլ

«Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար, արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա». «Կամք»-ի անդամները՝ նախարարին

«Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար, արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա». «Կամք»-ի անդամները՝ նախարարին

«Կամք» նախաձեռնության անդամներն այսօր ավտոերթով գնացին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, որտեղ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար, արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա»,- ավտոերթի ժամանակ բարձրախոսներով հայտարարում էին ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները բեռնատարի վրա աղբաման էին տեղադրել, որի մեջ դրել էին նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը: Նրանք վանկարկում են՝ «Արայիկ, հեռացի՛ր»:

Նախաձեռնության անդամներ փակել էին ճանապարհի երթևեկելի հատվածը, սակայն ոստիկանները նրանց հրելով հեռացրին ճանապարհի այդ հատվածից:

Կիսվել