Մամուլ

Այսօր մահացած 19-ամյա զինծառայողը ընտանիքի միակ տղան էր, Ռուսաստանից վերադարձել էր ծառայելու

Այսօր մահացած 19-ամյա զինծառայողը ընտանիքի միակ տղան էր, Ռուսաստանից վերադարձել էր ծառայելու

168.am-ը գրում է․ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (19 տարեկան), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

168.am-ին հայտնի դարձավ, որ մահացած զինծառայողը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր, սակայն բնակվում էին Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստան էր եկել ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու համար:

168.am-ի հետ զրույցում Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գեղամ Խլղաթյանն ասաց․

«Մահացած զինծառայողը Արտենի համայնքից է, սակայն ընտանիքով ապրում էին Ռուսաստանի Դաշնությունում: Ընտանիքը 4 հոգուց էր բաղկացած՝ հայրը, մայրը, քույրը, ինքը միակ տղան էր: Ընտանիքի անդամները Ռուսաստանում էին գտնվում, այսօր են ժամանել, այս պահին օդանավակայանում են: Խաչիկը Ռուսաստանից ծառայելու համար եկավ, ու այս դժբախտությունը պատահեց»:

Խլղաթյանից հետաքրքրվեցինք, թե մահացած զինծառայողն առողջական խնդիրներ ունեցե՞լ է.

«Չէ-չէ, ոչ մի առողջական խնդիր չկար: Երևի վաղը զինվորի դին կբերեն գյուղ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել