ՄամուլՏեսանյութ

Միջադեպ Ռոբերտ Քոչարյանի տան դիմաց. քաղաքացին հայհոյել և սպառնացել է (Տեսանյութ)

Միջադեպ Ռոբերտ Քոչարյանի տան դիմաց. քաղաքացին հայհոյել և սպառնացել է (Տեսանյութ)

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Երեւան քաղաքի բնակիչ Արիգ Տիգրանյանը գնացել է ՀՀ երկրոդ նախագահի տան դիմաց եւ սկսել հայհոյանքներ հնչեցնել, սպառնալիքներ տալ վերջինիս ընտանիքի հասցեին, բարձրաձայն գոռալ եւ մեծ աղմուկ բարձրացնել: Արդյունքում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության ախատակիցները, բերման ենթարկել Արիգ Տիգրանյանին եւ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստել:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Արիգ Տիգրանյանին ոստիկանության բաժին տանելուց հետո նրանից բացատրություն են վերցրել եւ ստորագրությամբ ազատ  արձակել:

Տեղեկությունը փորձեցինք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին , որ օգոստոսի 9-ին ժամը 22:40-ի սահմաններում հաղորդում է ստացվել ոստիկանության բաժին , որ ժամը 21:15-ի սահմաններում Իսակովի պողոտայի 27 հասցեում ՀՀ քաղաքացին բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոհայնքներ է հնչեցնում : Դեպքի առթիվ նյութեր են նախապատարստվում:

robert qocharyan

Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ կոնկրետ անձիք գնում են ՀՀ երկրորդ նախագահի տան դիմաց եւ կոնկրետ քայլերի են դիմում: Դեռեւս 2016 թվականին նմանօրինակ եւս մեկ դեպք արձանագրվեց Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ:

Ապրիլի 21-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվեց Հովհաննես Մուրադյանը, որին ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակեցին եւ ուղարկեցին «Նուբարաշենե հոգեբուժական բժշկական կենտրոն՝ բուժում ատանալու:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել