Մամուլ

Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ. «Իրատես»

Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը «պրոֆիլակտիկ» միջոցառումներով իր թիմակիցներին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին «չորով», ընդհուպ «Նիկոլական բառամթերքով» հասկացրել էր, որ ալամ աշխարհում ինքը միակ եւ «անգութ» ասողն է։

Հոխորտացել էր՝ ոչ մեկին չի խնայի, էլ առավել թիմում խաղեր տվողներին, տողատակերում հասկացնելով Ծառուկյանի հետ «պարտիա» սկսած Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին։ Ասել է՝ չափները պետք է ճանաչեն։

Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ, թե չկա նման բան։ Հիմա նույն Միրզոյանը հասկանում է, որ Նիկոլն իրեն կառափնարան է բարձրացրել` ստիպելով սահմանադրական կարգը երիցս տապալելու օրինագծերի տակ դնել իր ստորագրությունը:

Արմեն Սարգսյանի վերջին հրաժարումը` ստորագրել հերթական հակասահմանադրական օրենքը, լուրջ մտորումների ու եզրահանգումների առջեւ է կանգնեցրել ԱԺ նախագահին։ Ասում են, թե վերջինս չի ցանկանում կամիկաձե դառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել