Մամուլ

ԱԺ-ում լարված սպասում են «խաբարի». «Իրավունք»

ԱԺ-ում լարված սպասում են «խաբարի»

«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովում հունիսի 5-ից պետք է մեկնարկի 2019 թ. պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները: Որպես կանոն` քննարկումների հենց սկզբում ներածական խոսքով պետք է հանդես գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչ հերթականությամբ են քննարկելու բյուջեի կատարողականը, ԱԺ խորհուրդն արդեն հաստատել է: Սակայն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ պարզվեց, որ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով:

Այս դեպքում, թե ինչպես են ընթանալու քննարկումները, եւ արդյոք վարչապետի համար բացառություն կանեն, եւ օնլայն տարբերակով նա կմասնակցի քննարկումներին, «Իրավունքի» ունեցած տեղեկություններով, խորհրդարանում դեռ որեւէ մեկը տեղյակ չէ` ոչ աշխատակազմից, ոչ էլ խմբակցությունների ղեկավար կազմից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ՙսպասում են վերեւներից խաբարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել