«Տիգրան անունով իմ գործընկերոջ կարծիքը, ում չեմ ճանաչում, ինչո՞ւ մեկնաբանեմ»․ Սարգիս Գրիգորյանի արձագանքը
«Տիգրան անունով իմ գործընկերոջ կարծիքը, ում չեմ ճանաչում, ինչո՞ւ մեկնաբանեմ»․ Սարգիս Գրիգորյանի արձագանքը
Դերասան Տիգրան Գյուլումյանն օրերս Tert.am Life-ի հետ զրուցում խոսել էր այն մասին, թե ինչու չի միացել ռեստորանային ոլորտի աշխատակիցների, այդ թվում՝ հանդիսավարների կազմակերպած ակցիային, որին մասնակցել էին նաև նրա հայտնի գործընկերները։
Ըստ Տիգրանի՝ նման պահանջ ներկայացնելը ենթադրում է մեծ պատասխանատվություն։ Դերասանի տեսակետը դժգոհություն էր առաջացրել գործընկեներից շատերի մոտ։
Tert.am Life-ը կապ հաստատեց ակցիայի ակտիվ մասնակից Սարգիս Գրիգորյանի հետ, ում այդ օրը նաև բերման էին ենթակել։ Դերասան Տիգրան Գյուլումյանի տեսակետի մասին կարծիք հայտնել Սարգիսը չցանկացավ։
«Տիգրան անունով իմ գործընկերոջ կարծիքը, ում չեմ ճանաչում, ինչո՞ւ մեկնաբանեմ։ Եթե ճանաչեի, թերևս, գոնե կհասկանայի, թե ինքն ով է, բայց ես իրեն չգիտեմ, նաև չգիտեմ, թե ինչ է մտածում կամ ինչ է ասել։
Ռեստորանների վերաբացման մասին իմ կարծիքն արդեն բոլորին հայտնի է։ Առաջին օրվանից սկսած ես ասել եմ մի բան և շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որն արդեն հայտնել եմ»,- ասաց Սարգիսը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում