Հաստատվել է, որ Կարինե Բուռնազյանը մահացել է կորոնավիրուսից
Հաստատվել է, որ Կարինե Բուռնազյանը մահացել է կորոնավիրուսից
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, որը մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ այդ մասին իրեն հայտնել է Բուռնազյանի հարազատներից մեկը:
«Բուռնազյանի մահվանից հետո կասկածներ կային, որ դերասանուհին նաև կորոնավիրուսով է վարակված եղել: Դա հաստատվել է: Նա ուներ այլ հիվանդություններ՝ սրտային անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն. մշտապես բուժվում էր:
Բուռնազյանը մի քանի ամիս է տանից դուրս չէր գալիս: Մինչև կորոնավիրուսի տարածումը նրա ինքնազգացողությունն արդեն իսկ շատ վատ էր: Հաճախ էր դիմում շտապ օգնությանը»,-նշեց Շահբազյանը:
Նրա խոսքով՝ վիրուսի հաստատվելիս դիահերձում չանելու պարագայում հնարավոր չէ հստակ ասել, թե ինչն է եղել դերասանուհու մահվան պատճառը: