«Երկու ամիս է՝ կնոջս չեմ տեսել». ինչն է բաժանել Գուրգեն Դաբաղյանին կնոջից
«Երկու ամիս է՝ կնոջս չեմ տեսել». ինչն է բաժանել Գուրգեն Դաբաղյանին կնոջից
BRAVO.am-ը գրում է․ Երգիչ Գուրգեն Դաբաղյանը կարանտինային օրակարգի պատճառով այս ամիսներին հեռու է կնոջից:
Բանն այն է, որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարվելը, Իննան մեկնել էր Մոսկվա՝ քննությունները հանձնելու, իսկ հետո սահմանները փակվեցին, եւ մնաց հայրական տանը:
«Հուսով եմ՝ ամեն բան շուտ կկարգավորվի, եւ կինս կկարողանա Ռուսաստանից վերադառնալ Հայաստան: Մոտ երկու ամիս է՝ չենք տեսնվել»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:
Գուրգենից հետաքրքրվել ենք, թե առաջինն ինչ է նախատեսում անել կարանտինից հետո. «Առաջին բանը, որ կանեմ, բնության գրկում հանգստանալն ու լիցքաթափվելը կլինի»: