«Հայհոյանք ես տվել՝ տղավարի ստացել ես». Ալեն Սիմոնյանի փաստաբանը՝ Արթուր Դանիելյանին
«Հայհոյանք ես տվել՝ տղավարի ստացել ես». Ալեն Սիմոնյանի փաստաբանը՝ Արթուր Դանիելյանին
ArmDaily.am-ը գրում է․ ՀՀ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՝ քրեական գործ հարուցելու համար։
ArmDaily.am-ի հետ զրուցում Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ կատարվածը չարամիտ խուլիգանություն է, չարամիտ պրովոկացիա է։
«Այդ մարդիկ առանց ամաչելու հաստատում են, որ արել ենք, լավ ենք արել»։
Դիտարկմանը թե առաջին հարվածողն Ալեն Սիմոնյանն է եղել՝ Սիրունյանն ասաց, որ «բառախաղով թող չզբաղվեն։ Երբ պարկեշտ մարդուն ծնող ես հայհոյում, դրա հետևանքը դու պետք է բացատրես։ Ի՞նչ է դու հենց այնպես կանգնած էիր՝ Ալեն Սիմոնյանը եկավ քեզ ապտակե՞ց, ընդ որում ՝ չափերով էլ Ալեն Սիմոնյանից երկու անգամ խոշոր ես։
Ալեն Սիմոնյանն էլ ընդհանրապես գործ չուներ՝ մտածում էր, որտեղ գտներ քեզ, որ ապտակե՞ր։ Հայհոյանք ես տվել՝ տղավարի ստացել ես։ Սա զուտ փաստերի տրամաբանական հերթականությունը, իսկ հիմա պետք է բացատրես, թե Ալեն Սիմոնյանն ինչու է ուղեղի ցնցում ստացել, պետք է բացատրես, թե Ալեն Սիմոնյանի հագուստն ինչու է ճղված, եթե դու խելոք կանգնած էիր, պետք է բացատրես նաև քո վարքագծի շարժառիթը, փաստերը պետք չէ կտրել, ասել, թե հայհոյանքը պատժելի չէ, ապտակելը պատժելի է։ Ամեն ինչը պետք է ամբողջական շղթայի մեջ նայել»։
Իսկ Արթուր Դանիելյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դեռ երեկ Արթուր Դանիելյանը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ Էրեբունի հիվանդանոցում գտնվելիս հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին։ Այս պահին քրեական գործի հարուցման և նյութերի նախապատրաստությա փուլն է ընթանում։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Աթանեսյանի գրառմանը՝ նա նշեց, որ դա Գլխավոր դատախազի բացառիկ իրավունքն է։ Դիտարկմանը, որ հայհոյանք է հնչել, որին ի պատասխան սկսվել է ծեծկռտուքը՝ նա նշեց, որ Կոնստանտին Տեր-Նակալյանը պարզաբանել էր, որ խոսքը ոչ թե հայհոյանքի մասին է, այլ խոսքերի, որոնք մեկ օր առաջ հնչել էին ԱԺ-ում։
«Ինչպես կարելի է հայհոյանք բնութագրել մի արտահայտություն է, որի համար ԱԺ-ում անգամ նկատողության չեն արժանանում պատգամավորները։ Անկախ ամեն ինչից՝ ես կարծում եմ, որ առաջնահերթություն այն է, որ տեսագրությունը հրապարակվի ամբողջությամբ և հասարակությունը տեսնի, թե Ալեն Սիմոնյանի և թե Արթուր Դանիելյանի գործողություններն ինչպիսին են եղել։
Սա կարևոր է ցանկացած շահարկումից խուսափելու համար։ Այստեղ նախաքննության գաղտնիքի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ակնհայտ է, որ գործ ունենք, ցավալիորեն առաջացած միջադեպի մասին, այսինքն՝ որևէ մեկը մտադրություն, ամենայն հավանականությամբ, չի ունեցել։
Մարդիկ զբոսսնել են, հանդիպել են իրար ու նման միջադեպ է առաջացել, ինչ նախաքննության գաղտնիքի մասին կարելի է այստեղ խոսել, կարծում եմ, կանխամտածվածության էլեմենտ չկա»,-ասաց Մելիքյանը։