Պատրաստ է Անահիտ Սիմոնյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Պատրաստ է Անահիտ Սիմոնյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հայտնել է կորոնավիրուսի թեստի պատասխանները. այն բացասական է։ Երգչուհին ապրիլի 6-ին Մոսկվայից ինքնաթիռով Հայաստան էր վերադարձել, ինչից հետո մեկուսացվել էր և գտնվում էր երեւանյան հյուրանոցներից մեկում։
Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակում է արել, որում նշել է՝
«Թեստի պատասխանը բացասական է։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Նույնիսկ ինձ անծանոթ մարդիկ գրում էին, աջակցում և փորձում ինչ-որ բանով օգնել։
Շնորհակալ եմ։ Եվ ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Նարեկ Վանեսյանին՝ Երևանում կարանտինի ղեկավարին, հիանալի աշխատանքի, կացության հիանալի պայմանների համար և զուտ մարդկային շնորհակալություն այս ամբողջ բարդ աշխատանքի համար, որը նրանք կատարում են»,- գրել է երգչուհին։