Ով է Ucom-ի նորանշանակ տնօրենը
Ով է Ucom-ի նորանշանակ տնօրենը
«Ucom» ընկերությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Արա Սերգեյի Խաչատրյանը։
Ինչպես հայտնի է, ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, աշխատանքից ազատման դիմում է գրել, որն արդեն ստորագրվել է։ Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն է հայտնել նաև «Յուքոմի» 800-ից ավել աշխատակից:
Արա Խաչատրյանը սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում և Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցում:
Արա Խաչատրյանը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է, իսկ հայրը՝ Սերգեյ Խաչատրյանը, առողջապահության փոխնախարար է եղել։