Մամուլ

29 մլն դրամի պարգևատրում՝ Երևանի քաղաքապետարանում

29 մլն դրամի պարգևատրում՝ Երևանի քաղաքապետարանում

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ մի շարք ներկայացուցիչներին պարգևատրելու մասին կարգադրությունը:

«Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ պարգևատրվել են աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ՝ 29 միլիոն դրամի չափով։

Ի թիվս այլոց պարգևատրվել է նաև մամլո խոսնակը՝ 560.000 դրամի չափով։ Նույքան պարգևատրվել է նաև սոցիալական ապահովության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին իսկապես գերհագեցած է։

Կարծում եմ խոսնակի պարգևատրման առիթներից մեկը ֆեյսբուքում քաղաքապետի (Չ)գործունեության հետևանքները ամեն գնով քողարկելն է։ Հավանաբար հենց այդ պատճառով Մարությանը համարում է, որ իր խոսնակը պետք է ստանա նույն չափ պարգևավճար, ինչ վարչության պետերը։

Այդ գումարի չափով պարգևատրվել է նաև քաղաքապետի իրավական գծով խորհրդականը, ում մասնագիտական դիլետանտության հետևանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, որը շուտով կդրսևորվի մեծածավալ վնասի փոխհատուցումների տեսքով։

Առողջապահության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին դժվար է թերագնահատել, պարգևատրվել է շատ ավելի քիչ, քան մամլո խոսնակը։

Առհասարակ անարդարացի բաշխումը և աշխատակիցների նկատմամբ ընտրովի մոտեցումը բարբերական է դարձել։

Եվ ինչո՞ւ է այսպես, որովհետև այս իշխանության համար առաջնայինը գործը չէ, այլ դրա վերաբերյալ մարդկանց տպավորությունները։ Եթե հանրության տպավորությունները լավ են, ուրեմն քաղաքապետը կարող է հանգիստ լինել՝ բուռն գործունեության իմիտացիան ապահովված է»։

Կիսվել