Ազատ խոսք

Հիմա հասկանում եք թե ո՞նց Նիկոլը դարձավ վարչապետ, հասկացա՞ք․ Արթուր Թովմասյան (ֆոտո)

Հիմա հասկանում եք թե ո՞նց Նիկոլը դարձավ վարչապետ, հասկացա՞ք․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարի լույս իմ տառապյալ Ազգ.

Ազգ որը այս օրերին նայում է Joni Brjoni-ու ուղիղ եթերները և ոչ թե կարդում ու զարգանում, չի կարող ունենալ պետություն, պետականություն, կրթություն, մշակույթ և այլն:

Հիմա հասկանում եք թե ո՞նց Նիկոլը դարձավ վարչապետ, հասկացա՞ք: Ես չգիտեմ ինքը ով է, բայց այն, որ իրա ուղիղ եթերը դիտում են այս քանակի մարդիկ և որ այդ քանակը համարյա չի զիճում Նիկոլի լայվին, հասկանում եմ մի պարզ իրականություն՝ Ազգ որը ունեցել է Նարեկացի, Թումանյան, Չարենց, Սևակ, Իսահակյան, Շիրազ և շատուշատ այլ Մեծանուն Հայորդիներ, այս հանճարներին կարդալու փոխարեն գերադասում է լսել Joni Brjoni-ու կատարումները, այդ Ազգը մեղմ ասած ինքն իրեն տանում է ստրկության և ինքնաոչինչացման ճանապարհով:

Հ.Գ. Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ´ մէկը, թէ´ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թէ´ ազգը, թէ՝ մարդկութիւնը: ՆԺԴԵՀ»։

Կիսվել էջում