Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ, որոնց 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան
Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ, որոնց 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է։
«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։
Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»։