Ե՞րբ կարելի է սպասել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջին արդյունքները
Ե՞րբ կարելի է սպասել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջին արդյունքները
Med.news.am-ը գրում է․ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջին արդյունքները կարելի սպասել արդեն առաջիկա մի քանի շաբաթում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարում գիտական մշակումների ակտիվացումը, քանի որ դրանք բոլորն ուղղված են մարդկանց կյանքերի փրկությանը եւ հատկապես կարեւոր են առողջապահության թույլ համակարգերով առավել խոցելի երկրների համար:
Ներկայումս ԱՀԿ-ն ստացել է 40 ախտորոշիչ թեստերի քննարկման եւ հաստատման հայտեր, 20 պատվաստանյութ մշակման փուլում է»,- ասել է նա՝ հավելելով, որ մեծ թվով դեղեր հիմա կլինիկական փորձարկումներ են անցնում:
Վույնովիչի խոսքով՝ ներկայումս ԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է տարբեր երկրների եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Համաշխարհային բանկն է, որ ապահովի պատվաստանյութի մշակման մեջ ներդրումները:
«Գիտահետազոտական եւ փորձարարանախագծային աշխատանքների ոլորտում ԱՀԿ «ճանապարհային քարտեզը» սահմանում է COVID-19-ի համար հետազոտությունների առաջնահերթությունները առանցքային 9 ոլորտներում՝ վիրուսի պատմություն, համաճարակաբանություն, պատվաստանյութեր, ախտորոշում, թերապիա, կլինիկական վարում, էթիկական պատկերացումներ, սոցիալական գիտություններ եւ շատ այլ բաներ»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը: