Լիբանանի կառավարությունում հայ կին նախարար է նշանակվել
Լիբանանի կառավարությունում հայ կին նախարար է նշանակվել
Այս մասին «Արմենպրես»-ին Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ հայուհի Վարդինե Օհանյանը զբաղեցնում է Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։
«Առաջին դեպքն է, որ հայ կին նախարար կա Լիբանանի կառավարության կազմում: Ասեմ, որ այս անգամ Լիբանանի կառավարությունում կին նախարարներն ավելի շատ են: Ունենք 6 կին նախարար»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Ավելի վաղ Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրենի պաշտոնը:
Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը: