«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան առաջին անգամ համերգ կունենա Երևանում
Ուկրաինացի հայտնի երգչուհի և դերասանուհի Ջամալան առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա փետրվարի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երգչուհին մենակ չի լինի, նրա հետ հանդես կգա նաև իր բենդը:
36-ամյա Ջամալան ջազ, սոուլ, ֆանկ, ֆոլկ, փոփ և էլեկտրո ժանրերի կատարող է: Հանդես է գալիս նաև օպերային ներկայացումներում:
2009թ. հաղթել է «Նոր ալիք» մրցույթում: Ավելի լայն լսարանին հայտնի է դարձել 2016թ., երբ հաղթել է «Եվրատեսիլի» 61-րդ մրցույթում:
Աղբուր՝ showbiz.am