«Ինչո՞ւ են մեզ ձեռ առնում». պայմանագրային զինծառայողներին պարգեւատրել են 3200-ից 10 հազարական դրամ
«Ինչո՞ւ են մեզ ձեռ առնում». պայմանագրային զինծառայողներին պարգեւատրել են 3200-ից 10 հազարական դրամ
Իջեւանի զորամասում պայմանագրային զինծառայողներին որպես պարգեւավճար տրված գումարները տատանվում են 3200-ից 10 հազար դրամի սահմանում: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։
«Անցած տարի 60 հազար են տվել, իսկ այս տարի 3200-ից մինչեւ 10 հազար դրամ: Կոնկրետ ինձ 10 հազար դրամ են տվել, ու ոչ մեկն այդ գումարը դեռ չի հանել քարտից, մենք պատրաստ ենք այդ փողը փոխանցել անապահովներին կամ զոհվածների ընտանիքներին։
Ինչո՞ւ են մեզ ձեռ առնում, ԱԻՆ-ի ու ոստիկանության աշխատակիցներին, բժիշկներին տալիս են, իսկ սահման պահող տղերքին` ոչ», -ասել է զինծառայողը:
Պայմանագրային զինծառայողը նշել է, որ ինքը ստանում է 176 հազար դրամ աշխատավարձ, ինչն իր ընտանիքին չի բավարարում. «Այդ գումարից 40 հազար տան վարձ եմ տալիս, 30 հազար կոմունալ վճարումներ, 80 հազար դրամ էլ վարկերն եմ փակում, բա մնացածով ես ինչպե՞ս երեխա պահեմ»,-հարցրել է նա:
Զինծառայողը նշել է, որ իրենք դիմել են ՊՆ թեժ գիծ, որտեղից իրենց հայտնել են, թե զորամասին գումար փոխանցվել է լավագույններին պարգեւատրելու նպատակով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում