Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված
Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված։
Երեկ գիշեր դռնից և պատուհանից ներխուժել են «Ժողովուրդ» թերթի և Armlur կայքի խմբագրություն: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: Կոչ եմ անում իրավապահներին շուտափույթ պարզել` ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»:
Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է։