Մամուլ

Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված

Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված։

Երեկ գիշեր դռնից և պատուհանից ներխուժել են «Ժողովուրդ» թերթի և Armlur կայքի խմբագրություն: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: Կոչ եմ անում իրավապահներին  շուտափույթ պարզել` ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»:

Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է։

Կիսվել էջում