ԱԺ նախագահը «գումար չունի» հեռուստացույց գնելու համար, բայց իշխանափոխությունից հետո վարկով մեքենաներ և հիփոտեկով տուն է վերցրել․ Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահը «գումար չունի» հեռուստացույց գնելու համար, բայց իշխանափոխությունից հետո վարկով մեքենաներ և հիփոտեկով տուն է վերցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Դատի չտվողի…
-Ինչպես լինել 40 տոկոսանոց գործազրկություն ունեցող երկրի ազդեցությամբ երկրորդ պաշտոնյան և ցոպ ու շվայտ կյանքը անցկացնել «ո՞վ իրա ծնունդին 290 հազար դրամ չի ծախսում»-ի տակ
-Փաստեր, Փաստեր, Փաստեր. ԱԺ նախագահը «գումար չունի» հեռուստացույց գնելու համար, իշխանափոխությունից հետո վարկով մեքենաներ և հիփոտեկով տուն է վերցրել, բայց նախկինում «ավելի լավ էր ապրում»… ճնշում է գործադրում մասնավոր բիզնեսի նկատմամբ
-Ինչպես են որոշակի «պրիմիտիվ» իդիոտներ կուլ տալիս իշխանական էժանագին ագիտպրոպի խայծը և ինչից է իրականում կատաղած ԱԺ նախագահը,
-Պլանքաշ. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարիխուանայի օգտագործման անբարո լինելը համարել էր փարիսեցիություն», խոտերի սիրահար պաշտոնատար անձանց բոլորին հրավիրում եմ իմ դեմ դատական հայց ներկայացնելու,
-Դանիել Իոաննիսյանի պնդմամբ` «…սա տարածում է մեկը, ով առանձնապես գրանցված աշխատավարձ չունենալով վերջերս BMX X6 է առել», մի կին էլ գրել էր` «2008-ից եմ ճանաչում, ժամանակին նիհար տղա էր, էդ ոնց է եղել որ տենց չաղացել է», լրագրող Փայլակ Ֆահրադյանի զարմանքը…»։