Մամուլ

Երևանում տղամարդը դանակահարել է ինքն իրեն

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, որը դանակահարել է ինքն իրեն:

Տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց։

Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել տղամարդու հետ, քանի որ նա ֆիզիկապես ի վիճակի չի եղել ներկայացնել իր հետ պատահածի մանրամասները։

Ըստ շրջանառող լուրերի` տղամարդը ինքն է դանակով մի քանի անգամ հարվածել իր որովայնին, ամենայն հավանականությամբ՝ կյանքին վերջ տալու նպատակով։

Շրջանառվող լուրերի իսկությունը, ինչպես նաև տղամարդու հետ պատահածի մանրամասները կպարզեն իրավապահները։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել