Աշխարհ

Մահացել է դիզայներ Պատրիկ-Լուի Վիտոնը

Ֆրանսիայում այսօր մահացել է դիզայներ Louis Vuitton հայտնի ապրանքանիշի հիմնադիր Լուի Վիտոնի ծոռնորդին՝ Պատրիկ-Լուի Վիտոնը, որը հանդիսանում էր բրենդի մոդելավորողը։

Այս մասին տեղեկացրել է ապրանքանիշի Ինստագրամի պաշտոնական էջը։ Գրառման մեջ չի նշվում նրա մահվան պատճառը: Պատրիկը կյանքից հեռացել է 68 տարեկանում։

Նա աշխարհին և այս ապրանքանիշի սիրահարների հայտնի դարձավ, քանի որ շարունակեց ընտանեկան բիզնեսը։ Նա ապրանքանիշի ղեկավարմանն անցել է 1973 թվականին և ավելի ուշ դարձել է սնդուկ-պայուսակների դիզայնի հեղինակը։

Կիսվել