«Մի օր դասի չեկավ, սաղ օրը գյուղինստիտուտի բակում ռազբիրատների մեջ էր»․ «Հրապարակ»
«Մի օր դասի չեկավ, սաղ օրը գյուղինստիտուտի բակում ռազբիրատների մեջ էր»։ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում Սերժ Սարգսյանի դասախոսը, հետաքրքրվեցինք՝ ինչպիսի ուսանող էր 3-րդ նախագահը․
«Երեկոյան ֆակուլտետում ի՜նչ ուսանող, ի՜նչ բան։ Բոլորս գիտեինք, որ գալիս են ժամանակ անցկացնելու, նշանակում էինք՝ գնում էին։ Ես իրեն չեմ հիշում, էն ակնոցներով մի հատ նկար կա, ըտենց մի ընդհանուր բան հիշում եմ»։
Պրոֆեսորը հիշեց մեկ այլ նախկին ուսանողի եւս՝ Գագիկ Բեգլարյանին․ «Սեպտեմբերի 1-ն էր, Բեգլարյանը գնացել էր իր դպրոցը։ Խոսեցնում են էդ դպրոցի դիրեկտորին, ասում է․ «Գագիկ Բեգլարյանը մեր լավագույն աշակերտն է եղել, բոլորը սպասում էին, որ նա խնդիրը լուծի, որ իրենից արտագրեին»։
Ժողում մեր Մյասնիկ Գրիգորյանը մի օր ասաց, որ Բեգլարյանն իր համակուրսեցին էր․ մի օր դասի չեկավ, սաղ օրը Գյուղինստիտուտի բակում ռազբիրատների մեջ էր»։
Աղբյուր՝ hraparak.am