Հայտնիներից ով ում քավոր-սանիկն է
Հայկական շոու բիզնեսում շատերը կապված են ոչ միայն գործընկերային հարաբերություններով, այլև բարեկամակամությամբ։ Շատերի մտերմության հավաստիքը քավոր–սանիկ հարաբերություններն են։ Երկրպագուներից շատերը, գուցե, չգիտեն` շոու բիզնեսում ով ում հետ է կապված քավորությամբ։
Արամ MP3-ին և Աննա Մարգարյանն ամուսնացել են դերասան Մկրտիչ Արզումանյանի քավորությամբ։
Դերասանուհի Իրինա Հարությունյանի կրտսեր որդու` Դավթի կնքահայրն ու կնքամայրը դարձել են Արտյոմ Կարապետյանը և Յուլյա Ֆինկը։
Դերասան–ամուսիններ Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանի հարսանիքի քավորն է դարձել դերասան Վարշամ Գևորգյանը։
Երգչուհի Սոնա Շահգելդյանի կնքահայրն է դարձել հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը։
Երգչուհի Անի Ամիրյանի ու դերասան Ստեփան Ղամբարյանի հարսանիքի քավորն ու քավորկինը եղել են Արամոն և Էմմա Պետրոսյանը:
Անիի եղբայրը` Արտավազդ Ամիրյանը, ամուսնացել է հորեղբոր` Արմեն Ամիրյանի քավորությամբ։
Դերասան Դելոն և կինը` Ռուզաննան, ամուսնացել են ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի քավորությամբ։