Ցավալի լուր սահմանից․ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
Ցավալի լուր սահմանից․ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել, – այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։
«Ցավալի լուր
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995թ. Ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
Ցավակցում ենք Արմանի հարազատներին»։