Մամուլ

«Վալերի Օսիպյանը հանցագործ է, իսկ իրեն գեներալի կոչում են տվել». տարեց կինը՝ Կառավարության դիմաց․ Տեսանյութ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր եղբոր որդու՝ Սեդրակ Օսիպյանի կատարած սպանությունը «սարքել է» քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի որդու գլխին, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այդ ամենին։ Վալերի Օսիպյանը հանցագործ է, իսկ իրեն գեներալի կոչում են տվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պատմեց Սմբուլ Հովհաննիսյանը։

«Վալերի Օսիպյանի եղբոր որդին նարկաման է։ 4 անգամ էլ մարդ է դանակահարել։ Մոտս բոլոր ապացույցները կա։ Սրանք էլ, որ նստում են մեկը մյուսի հետ կերուխում են անում, էլ ինձ հաշվի՞ կառնեն որպես հասարակ քաղաքացի»,- ասաց քաղաքացին։

Նա պատմեց, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, սակայն իրեն չի ընդունել. «Բայց ես իմ ապացույցները տվել եմ վարչապետին, ԱԱԾ-ին, ՔԿ-ին, Գլխավոր դատախազությանը: Բոլորն էլ ունեն իմ տված բոլոր ապացույցները:  Վարչապետն ինձ Գլխավոր դատախազության դիմաց տեսավ, ես իրեն մոտեցա, ինքն ասաց՝ ես ամեն ինչից տեղյակ եմ: Եթե դու ամեն ինչից տեղյակ ես, բերում հանցագործին գեներալի կոչո՞ւմ ես տալիս»։

Նա պատմեց, որ Վալերի Օսիպյանն առաջարկել է իրեն, որ իր որդին մեղքն իր վրա վերցնի, սակայն ինքը չի համաձայնել. «Թող քո որդին վիզ վերցնի, որ ինքն ա արել, ես չհամաձայնեցի: Ինքն ինձանից վրեժ ա լուծում։ Մեծ որդուս կանչեց տարավ իր վարչական շենքը ու առաջարկեց, որ եղբորը համոզի՝ վիզ վերցնի, տղես չի համաձայնել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել